ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրամիությունը «խորապես ցնցված է» Գազայի հատվածում պարենի սուր անբավարարութունից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրամիության ղեկավարությունը հայտարարել է, որ «խորապես ցնցված է» այն բանից, որ Գազայի բնակչությունը սուր պարենային անբավարարության սպառնալիքի առջեւ է, տեղեկացրել է АР-ն։

«Դա լուրջ իրադարձություն է, որը պետք է տագնապի ազդանշան դառնա ամբողջ աշխարհի համար, որպեսզի անհապաղ միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի կանխվի մահացու մարդկային աղետը,- նշվել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի եւ ճգնաժամային կառավարման հանձնակատար Յանեզ Լենարչիչի հայտարարությունում։- Մեզ հարկավոր է շտապ, անվտանգ եւ անխոչընդոտ հումանիտար հասանելիություն՝ խուսափելու համար հետագա վատթարացումից։ Սովի իրավիճակ է ստեղծվում»։

Ավելի վաղ հրապարակված համալիր գնահատականում նշվել է, որ «ռազմական գործողությունները, ներառյալ ռմբակոծումները, ցամաքային գործողությունները եւ ողջ բնակչության պաշարումը, հանգեցրել են պարենային անվտանգության սուր բացակայության աղետալի մակարդակի ամբողջ Գազայի հատվածում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular