ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի եւ Եգիպտոսի նախագահները կոչ են արել գործի դնել իսրայելական գրոհների դադարեցման հնարավորությունները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի եւ Եգիպտոսի նախագահները կոչ են արել գործի դնել բոլոր հնարավորությունները՝ Գազայի հատվածում իսրայելական հարձակումներին վերջ դնելու համար, տեղեկացրել է Tasnim-ը։

Շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցում Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին  եւ նրա եգիպտացի պաշտոնակից Աբդել Ֆաթահ աս-Սիսին քննարկել են մի շարք հարցեր, ներառյալ երկու մուսուլմանական երկրների միջեւ հարաբերությունները եւ վերջին իրադարձությունները Գազայի հատվածում։

Շնորհավորելով Եգիպտոսին վերջերս տեղի ունեցած նախագահական ընտրությունների առիթով եւ աս-Սիսիին հաջողություններ մաղթելով իր նոր նախագահական ժամկետի համար՝ Ռայիսին նշել է, որ Թեհրանը ողջունում է Կահիրեի հետ հարաբերությունների ամրապնդումը տարբեր ոլորտներում։

 

Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտարարում է, որ պաղեստինցի ժողովրդի իրավունքների վերականգնումը մուսուլմանական աշխարհի առաջնահերթ խնդիրն է, ավելացրել է նա։

Նա հայտարարել է, որ Իրանը պատրաստ է «օգտագործել բոլոր հնարավորությունները իսրայելական ռեժիմի ցեղասպանածին հանցագործությունների դադարեցման եւ Գազայի բնակչությանն արտակարգ օգնություն ցուցաբերելու համար։ Նախագահ Ռայիսին հայտնել է, որ Թեհրանն ակնկալում է, որ Եգիպտոսը կանի նույնը։

Նա նաեւ իսրայելական ռեժիմն անվանել է քաղցկեղի ուռուցք եւ սպառնալիք տարածաշրջանային խաղաղությանը եւ անվտանգությանը՝ խիստ քննադատելով ԱՄՆ-ին բոլոր կողմերին ուղղված զսպվածության «կեղծավոր» կոչի համար, «այն դեպքում, երբ Վաշինգտոնը հանդես է գալիս որպես սիոնիստական վարչակարգի գլխավոր հովանավոր»։

Եգիպտոսի նախագահն իր հերթին ընդգծել է այն դերը, որը, նկատի ունենալով նրանց քաղաքակրթական եւ պատմական դիրքը, Եգիպտոսը եւ Իրանը կարող են խաղալ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հաստատման գործում։

Նա նաեւ հայտնել է, որ Եգիպտոսը պատրաստ է գործնական քայլեր ձեռնարկել երկու երկրների միջեւ խնդիրների լուծման համար։

Աս-Սիսին հայտնել է, որ Եգիպտոսը արել է հնարավոր ամեն բան, որպեսզի կանգնեցնի Գազայի վրա հարձակումները, մարդկանց հասցնել հումանիտար օգնությունը պաշարված անկլավում եւ վերականգնել պաղեստինցիների իրավունքները։

Եգիպտոսի նախագահը բարձր է գնահատել Իրանի աջակցությունը Գազայի ժողովրդին՝ հայտարարելով, որ Թեհրանը զգալի դեր է խաղում տարածաշրջանում կայունության ապահովման գործում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular