Սասի Արտակն ու Վովա Գասպարյանի փեսան պարտվեցին Գալուստ Սահակյանի որդուն
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԵրևանի թիվ 2 ընտրատարածքում, որը ներառում է Արաբկիր, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանները, ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ՀՀԿ թեկնածուներից առավելագույն ձայները հավաքել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Պետական գույքի կառավարման վարչության ղեկավար Արման Սահակյանը: Նշված ընտրատարածքում ՀՀԿ-ից առաջադրված թեկնածուների ձայները հետևյալ կերպ են բաշխվել՝
ՀՀԿ-ից առաջադրված Արտակ Սարգսյանը՝ «ՍԱՍ»-ի Արտակը հավաքել է 10878 ձայն:
ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանը հավաքել է 9509 ձայն:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը՝ 13.823 ձայն: