Եմենում հակամարտող կողմերը պարտավորվել են հրադադարի ուղղությամբ քայլեր ձեռնարկել. ՄԱԿ-ի հատուկ բանագնաց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵմենի երկարատև հակամարտության մեջ պատերազմող կողմերը խոստացել են քայլեր ձեռնարկել հրադադարի ուղղությամբ, որը կավարտի մարտերը, շաբաթ օրը հայտարարել է Եմենի հարցերով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Հանս Գրունդբերգը, հաղորդում է Reuters-ը:
Գրունդբերգի հայտարարության մեջ ասվում է, որ «ողջունում է կողմերի հանձնառությունը համազգային հրադադարի իրականացման, Եմենում կենսապայմանների բարելավման և ՄԱԿ-ի հովանու ներքո ներառական քաղաքական գործընթացի վերսկսման նախապատրաստմանն ուղղված միջոցառումների փաթեթին»: