Ժամանակն է սկսել փորձել քաղաքական լուծում գտնել Ուկրաինայի պատերազմին վերջ տալու համար. Իտալիայի ՊՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիայի պաշտպանության նախարար Գիդո Կրոզետտոն շաբաթ օրը հայտարարել է, որ ժամանակն է սկսել քաղաքական լուծում գտնել Ուկրաինայի պատերազմին վերջ տալու համար, հայտնում է ANSA-ն։
«Պատերազմը շարունակվում է գրեթե երկու տարի, և ես կարծում եմ, որ ռազմական միջամտության և Ուկրաինային աջակցության հետ մեկտեղ կարևոր է հետևել ճանապարհներով, որոնք տանում են դեպի քաղաքական լուծում», - ասել է Կրոզետտոն լեհական Մալբորկում տեղակայված իտալական զորքերին այցելության ժամանակ։
«Այն, ինչին հնարավոր չէ հասնել ռազմական ճանապարհով, և մինչ այժմ մենք ձգտել ենք պահպանել Ուկրաինան, որը կարող էր ջնջվել երկրի երեսից, և ամրապնդել սահմանը, որը արգելափակել էր ռուսական հարձակումը, կարելի է հասնել դիվանագիտական և քաղաքական ճակատի բացմամբ։ փորձելու այդ նույն արդյունքին հասնել խաղաղ բանակցությունների միջոցով։ Այն, ինչ կար մինչ պատերազմը, պետք է վերականգնվի, իսկ այն, ինչ չի կարելի անել զենքով, պետք է անել այլ կերպ»,- ասել նա։