ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 դեկտեմբեր)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Քրիստոսի ծննդյան օր, Մեծ Բրիտանիա՝ Միացյալ թագավորության բնակչությանը թագուհու ավանդական դիմելու օր, Պակիստան՝ Կույդ-ի Ազամի օր, Թուրքիա՝ Ղազիանտեպ քաղաքի ազատագրման օր, Մոզամբիկ՝ Ընտանիքի օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1890 –ծնվել է խորհրդահայ մեխանիկ, պրոֆեսոր Ալեքսանդր Հակոբյանը։
1903 - ծնվել է արձակագիր, մանկագիր Արաքսը (Արաքս Ավետիսյան):
1908 - ծնվել է նկարիչ Էդուարդ Սարգսյանը:
1918- հայ վրացական պատերազմի ժամանակ անգլիական զորքերը մտել են Թիֆլիս:
1920– Տաթևի վանքում կայացել է Համազանգեզուրյան 1-ին համագումարը, որը մերժել է տարածքը Ադրբեջանին տալու պահանջը և որոշվել է Զանգեզուրը ժամանակավորապես հռչակել անկախ պետություն «Ինքնավար Սյունիք» անունով, իսկ Գարեգին Նժդեհը դարձել է Սյունիքի սպարապետ։
1930– ծնվել է նշանավոր բասկետբոլիստ, բասկետբոլի մարզիչ Արմենակ Ալաջաջյանը:
1940 —ծնվել է հայազգի ռուս կոմպոզիտոր, դերասան և հեռուստահաղորդավար Լևոն Օգանեսովը:
1991- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել ԱՄՆ-ի հետ:
1997 - վախճանվել է ազգությամբ հայ, ֆրանսիացի բնախույզ, աշխարհում առաջին կին օվկիանոսագետ, լուսանկարիչ ԱնիտաԿոնտին:
2005-Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանագրով Գեորգի Պետրոսյանը նշանակվել է ԼՂՀ արտգործնախարարի պաշտոնում:
2012-Երևանում Բաղրամյան պողոտայի սկզբնամասում բացվել է Գրողների միության «Նոր գիրք» գրախանութը:
2020-Արցախում սկանդալ է տեղի ունեցել։ Ստեփանակերտի բնակիչների պահանջով ապամոնտաժվել են Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի տեղադրած ամանորյա տոնածառն ու վրանները։ Արցախցիները նաև պահանջել են, որ Աննա Հակոբյանն Արցախ չմտնի։
2022- Շրջափակման պայմաններում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել մեծ հանրահավաք: Զուգահեռ Երևանում է տեղի ունեցել ինքնաբուխ հանրահավաք:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
մ.թ.ա. 5 (մոտավորապես) - ծնվել է քրիստոնեության կենտրոնական դեմք հանդիսացող Հիսուս Քրիստոսը:
800 —Կառլ Մեծը թագադրվել է որպես Հռոմի «Արևելքի կայսր»:
1492 —Կոլոմբոսի կողմից Էսպանիոլ կղզում հիմնադրվել է Լա-Նավիդադ բնակավայրը, որը հանդիսանում է Նոր երկրում հիմնադրված առաջին բնակավայրը:
1642– ծնվել է անգլիացի աշխարհահռչակ ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, ալքիմիկոս, փիլիսոփա և աստվածաբան Իսահակ Նյուտոնը։
1745 —Դրեզդենում կնքվել է սեպարատ հաշտության պայմանագիր մի կողմից Պրուսիայի իսկ մյուս կողմից Ավստրայի և Սաքսոնիայի միջև, որով ավարտվել է Երկրորդ Սիլեզյան պատերազմը:
1759 —Սանկ-Պետերբուրգում ակադեմիկոս Յոզեֆ Բրաունն առաջին անգամ ստացել է պինդսնդիկ:
1878 —ծնվել է շվեյցարական ծագմամբ ամերիկացի ավտոարշավորդ և ավտոարտադրող Լուի Շևրոլեն:
1887 —ծնվել է ամերիկացի գործածար, Hilton հյուրանոցային ցանցի ստեղծող Կոնրադ Հիլթոնը:
1917 —Ուկրաինայում հաստատվել է խորհրդային իշխանություն:
1925-վախճանվել է ռուս ֆիզիկոս, ռենտգենային սպեկտրոսկոպիայի ստեղծող Գեորգի Վուլֆը:
1927– ծնվել է հնդիկ նշանավոր երաժիշտ Ռամ Նարայանը։
1938 —ծնվել է չեխ գրող Կարել Չապեկը:
1946 —ԽՍՀՄ-ում Կուրչատովի ղեկավարությամբ գործարկվել է Եվրոպայում առաջին ատոմային ռեակտորը:
1962– տեղի է ունեցել ամերիկյան «Սպանել ծաղրասարյակին» ֆիլմի պրեմիերան, որը նշանակալի ազդեցություն է ունեցել սևամորթների իրավունքների պաշտպանության հարցում։
1977 –վախճանվել է անգլիացի նշանավոր կինոդերասան, սցենարիստ, երգահան և ռեժիսոր, կինեմատոգրաֆի ունիվերսալ վարպետ, համաշխարհային կինեմատոգրաֆի ամենահայտնի կերպարներից մեկի՝ թափառաշրջիկ Չարլիի կերպարի ստեղծողը Չարլի Չապլինը:
1979–խորհրդային զորքերը մտցվել են Աֆղանստան, սկսվել է Աֆղանական պատերազմը։
1989 —գնդակահարվել է Ռումինիայի նախկին ղեկավար Նիկոլայ Չաուշեսկին:
1990-Առաջին անգամ Թիմոտի Ջոն Բեռներս-Լիին հաջողվել է ապահովել Hypertext Transfer Protoc-ը, որը համարվում է համացանցի ծննդյան օրը։
1991– ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հրաժարական է տվել։ Պաշտոնապես ՌՍՖՍՀ-ն դարձել է Ռուսաստանի դաշնություն և Կրեմլի վրա ԽՍՀՄ դրոշը փոխվել է Ռուսաստանի դրոշով:
– Ուզբեկստանն անկախացել է ԽՍՀՄ-ից։
1993 —ուժի մեջ է մտել Ռուսաստանի սահմանադրությունը:
2010 —հյուսիսային կիսագնդում ԱՄՆ-ից մինչև Եվրոպա տեղացել է անոմալ սառցե անձրև:
2016 - Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությանը պատկանող Տու-154 ինքնաթիռը վթարվել է Սոչիի մոտ և ընկել Սև ծով՝ զոհվել է 92 մարդ։
2017 —վախճանվել է խորհրդային և ռուսական կոմպոզիտոր Վլադիմիր Շաինսկին:
2019-Մեքսիկայում արթնացել է Պոպոկատեպետլ հրաբուխը:
Կ. Խաչիկյան