ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ում նոր օրենքը թույլ կտա բարեկամ երկրներ ապրանքների արտահանման համար զրոյական մաքսատուրք սահմանել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս կառավարությանը ժամանակավորապես նվազեցնել արտահանման մաքսատուրքերը բարեկամ երկրներ և երկրի առանձին շրջաններից ապրանքների արտահանման համար զրոյացնել դրույքաչափերը, հայտնում է Коммерсантъ-ը։ 

Օրենքի տեքստի համաձայն՝ կառավարությունը կարող է նվազեցնել արտահանման մաքսատուրքերը մինչև վեց ամսով և սահմանել մաքսային քվոտաներ մինչև մեկ տարի ժամկետով, այսինքն՝ իջեցված կամ զրոյական մաքսատուրքի դրույքաչափեր՝ որոշակի ծավալով բարեկամ երկրներ ապրանքների արտահանման համար։

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը բացատրել է, որ նոր գործիքը կխթանի բարեկամ երկրներ հացահատիկի, պարարտանյութերի և հումքի մատակարարումների աճը։ Օրենքը, ըստ նրա, կաջակցի մարզերին, որտեղ լոգիստիկ երթուղիների փոփոխությունները հանգեցրել են տրանսպորտային ծախսերի ավելացման, իսկ ռուսական ընկերությունները պատժամիջոցների են ենթարկվել:

 

Կառավարությունը կկարողանա նաև սահմանել ապրանքների գների մոնիտորինգի և արտահանման մաքսատուրքերի դրույքաչափերի հաշվարկման կարգ, սահմանել ներմուծվող ապրանքների մաքսային քվոտաների ծավալի մի մասի բաշխման եղանակը և կարգը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular