ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ձեր երեխաներով զբաղվեք, ձեր ամուսիններին մեկ-մեկ բավարարեք». Կայա Խուրշուդյանը իրեն քննադատողներին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Դերասանուհի Կայա Խուրշուդյանը հաճախ է հայտնվում քննադատությունների կիզակետում`իր արտաքին տեսքի համար։  Կայան իր էջում անդրադարձել է այս թեմային և գրել. «Խոսքս վերաբերում է այն դատարկ մարդկանց, ովքեր ուղիղ 1 տարի է՝ խոսում են իմ շրթունքներից։

Իրոք զարմանում եմ՝ մարդկանց սրտերում այսքան չարություն որտեղի՞ց: Ախր, ժողովուրդ ջան, դուք չհասկացա՞ք, որ ես դա ինձ համար եմ արել, ոչ թե ձեր, որ մի տարի է՝ այսպես տվայտվում եք ու չեք կարողանում ներել իմ այսչափ «սխալը»:

Հասկացեք ի վերջո. արել եմ ու շատ լավ եմ արել, ինձ շատ դուր է գալիս: Այդքան դժվա՞ր է պարզապես չնայել ու անցնել առաջ, եթե ձեզ դուր չի գալիս, այլ ոչ թե վատ բաներ գրել: Դուք երևի Աստվածաշունչ էլ չեք կարդացել ու չգիտեք երևի, որ մարդու մասին չարախոսելը մեղք է: Պարա՞պ եք մնացել:

Ձեր երեխաներով զբաղվեք, ձեր ամուսիններին մեկ-մեկ բավարարեք, մի բարի գործ կատարեք, դուրս եկեք փողոց ու անտուն շներին կերակրեք։ Էնքան լավ բաներ կան անելու... Ի՞նչ ասեմ, մարդիկ, բարիացեք, էդ չարը ձեզ է կրծելու, ոչ թե ինձ...»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular