Իրանը ԵԱՏՄ-ն անվանել է կարևորագույն տնտեսական համայնքներից մեկը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱռևտրի զարգացումը կարող է բարելավել երկրների քաղաքական և սոցիալական հարաբերությունները և ընդլայնել հարաբերությունները Եվրասիական միության հետ, որը մեր երկրի համար կարևորագույն տնտեսական համայնքներից է։ Այս մասին Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում հայտարարել է Իրանի արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի նախարար Աբբաս Ալիաբադին, փոխանցում է IRNA-ն։
Նա Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին լայնամասշտաբ համաձայնագրի ստորագրումն անվանել է իրանական բիզնեսի զարգացման նոր գլուխ։
Նրա խոսքով` Իրանի և ԵԱՏՄ-ի միջև լիամասշտաբ ազատ առևտրի համաձայնագիրը կբացի իրանցի գործարարների մուտքը դեպի մեծ շուկա։