ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելի վարչապետը հերքել է Լիբանանի հետ պատերազմը կանխելու մասին հոդվածը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «կեղծ» է անվանել The Wall Street Journal-ի (WSJ) հոդվածն այն մասին, որ ինքը հրաժարվել է Լիբանանում «Հեզբոլահ»-ի գրոհայինների դեմ կանխարգելիչ հարվածից՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կոչից հետո:

«Ես տեսել եմ կեղծ հրապարակումներ, որոնք պնդում են, որ Միացյալ Նահանգները խոչընդոտել և խոչընդոտում է մեր գործողություններին տարածաշրջանում։ Դա ճիշտ չէ։ Իսրայելն ինքնիշխան պետություն է»,- ասել է Նեթանյահուն երկրի կառավարության նիստում։ Իսրայելի վարչապետն ընդգծել է, որ երկրի բանակի գործողությունները հիմնված են օպերատիվ նկատառումների վրա, փոխանցում է DW-ն։

WSJ-ը դեկտեմբերի 23-ին հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի՝ Իսրայելի վրա հարձակվելուց օրեր անց իսրայելական բանակը պատրաստ է հարվածել Լիբանանում գտնվող «Հեզբոլլահ»-ի ուժերին: Հոկտեմբերի 11-ին իսրայելական ռազմական ինքնաթիռներն օդում էին՝ սպասելով Նեթանյահուի հրամանին, սակայն Բայդենը համոզեց Իսրայելի վարչապետին փոխել իր կարծիքը՝ նման գործողությունների հնարավոր հետևանքների պատճառով, պնդում է WSJ-ը՝ հղում անելով աղբյուրներին

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular