ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը և Եգիպտոսը հարաբերությունների նոր էջ բացելու ճանապարհին են․ Քանանի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ Իրանը և Եգիպտոսը գնում են դեպի կառուցողական հարաբերությունների հաստատում։ Նրա խոսքով երկու երկրները հարաբերությունների նոր էջ բացելու ճանապարհին են:

«Դա նպաստավոր է նաև ամբողջ տարածաշրջանի և իսլամական աշխարհի համար»,- ասել է Քանանին:

Հիշեցնենք, որ Իրանը և Եգիպտոսը խզել էին դիվանագիտական հարաբերությունները 1979 թվականից հետո:

Օրեր առաջ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հեռախոսազրույց են ունեցել ու քննարկել երկու երկրի հարաբերությունները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular