ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցարական Ռուսաստանի կայարաններն ավելի լավն ու գեղեցիկ էին, քան եվրոպականները. Պուտինը՝ ԱՊՀ երկրների ղեկավարներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ցարական Ռուսաստանի կայարաններն ավելի լավն ու գեղեցիկ էին, քան եվրոպականները։ Այս կարծիքը հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի՝ դեկտեմբերի 26-ին, ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովից առաջ Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի տեսարժան վայրեր կատարած շրջագայության ժամանակ, գրում է «Московский Комсомолец»-ը։

Միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը խոսել է 1837 թվականին կառուցված Պավլովսկի կայարանի մասին։

«Սա Ռուսաստանում առաջին երկաթուղին էր՝ Սանկտ Պետերբուրգից Պավլովսկ», - ասել է Վլադիմիր Պուտինը։

 

Շվիդկոյը շրջայցի ժամանակ ասել է, որ այժմ կայանը իսկական մշակութային կենտրոն է։ Այստեղ կառուցվել է հսկայական համերգային դահլիճ, որը կարող է տեղավորել մինչև վեց հազար մարդ։ ԱՊՀ երկրների ղեկավարներին ցուցադրվել է կարճ ֆիլմ այն ​​մասին, թե ինչպես են Պավլովսկում անցկացվել համերգներ և շքեղ պարահանդեսներ։ 1856 թվականին քաղաք հրավիրվեց Յոհան Շտրաուսը, ով տասը սեզոն մնաց որպես դիրիժոր, իսկ հետո եկավ որպես հրավիրյալ կատարող։

«Այն ժամանակ եվրոպական երկրներում նույն կերպ էին օգտագործվում նաև երկաթուղային կայարանները։ Այնպես որ, այն առանձնապես օրիգինալ չէր, բայց ավելի գեղեցիկ ու ավելի լավն էր»,- նշել է ՌԴ նախագահը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular