Լուկաշենկոն և Ալիևը քննարկել են ԼՂ-ում շինարարության ոլորտում Մինսկի մասնակցությունն ու իրավիճակը Կովկասում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՍանկտ Պետերբուրգում կայացել է Բելառուսի և Ադրբեջանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Երկու երկրների նախագահների հանդիպման մանրամասների մասին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունում, փոխանցում է «ԲԵԼՏԱ»-ն։
Երկու երկրների նախագահները քննարկել են Բելառուսի նախագահի առաջիկա այցն Ադրբեջան:
Ինչ վերաբերում է տնտեսությանը, պայմանավորվել են, որ միջկառավարական հանձնաժողովի և երկու երկրների կառավարությունների պատասխանատուները կմշակեն առաջիկա տարիների համատեղ աշխատանքի միջոցառումների ծրագիր: Այդ թվում՝ համատեղ կոոպերացիոն նախագծեր արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության և ռազմարդյունաբերական համալիրի ոլորտներում։
«Ադրբեջանի նախագահը հաստատել է Բելառուսի առաջարկը՝ մասնակցել Ղարաբաղում ենթակառուցվածքային օբյեկտների արդիականացմանն ու շինարարությանը։
Բնականաբար, քննարկել են նաև միջազգային օրակարգը. Ադրբեջանի ղեկավարը մանրամասն տեղեկացրել է բելառուս գործընկերոջը Կովկասում տիրող իրավիճակի մասին», - գրում է բելառուսական լրատվամիջոցը։