ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկ Բաբուխանյանը «Համահայկական ճակատ» շարժման համաժողովին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 20-ին, կայացել է «Համահայկական ճակատ» շարժման գաղափարական պլատֆորմի նախագծի և ծրագրի ներկայացումը, որին մասնակցել են ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության հայտնի քաղաքական ու հասարակական գործիչներ, գիտնականներ, քաղաքագետներ և փորձագետներ։ Միջոցառման ժամանակ ներկայացվել է «Համահայկական ճակատ» շարժման նպատակները:  Քննարկվել են նաև այլ քաղաքական միավորների, կուսակցությունների և շարժումների հետ «Համահայկական ճակատ» շարժման համագործակցության ուղիները:

Հիմնական ուշադրությունը ուղղվել է «Համահայկական ճակատ» շարժման ծրագրերի մշակմանը։ Հանդիպման ներկաներին ներկայացվել է կառույցի միասնական հարթակի և շարժման նպատակներն ու խնդիրները կիսող քաղաքական ուժերի հետ փոխգործակցության մեխանիզմները:

Բոլոր ներկաները փաստել են, որ կարևոր է Հայաստանի Հանրապետության պետականության և անկախության պահպանումը և մեր սերունդներին հզոր երկիր փոխանցելը:

«Համահայկական ճակատ» շարժման համաժողովին կազմակերպող կողմի հրավերով նաև մասնակցել է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը:

Համաժողովի ժամանակ ելույթ է ունեցել նաև Հայկ Բաբուխանյանը, իսկ ելույթի վերջում շնորհակալություն է հայտնել «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանին` հրավերի և ելույթով հանդես գալու հնարավորության համար,  մաղթել, որ «Համահայկական ճակատ» շարժումն ուժ հավաքի, հզորանա և կարողանա արմատապես փոխի այն բացասական միտումները, որոնք առկա են Հայաստանում:

 

 

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular