ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը Կոնստանտինովսկի պալատում անցկացնում է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, բացելով ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը Կոնստանտինովսկու պալատում, համագործակցության երկրների համար անցնող տարին անվանել է չափազանց ակտիվ և իրադարձություններով լի: Հայտնում է «Արգումենտի ի Ֆակտի»-ն։

«Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ անցնող տարին ԱՊՀ-ի համար չափազանց ակտիվ և իրադարձություններով լի էր»,- ասաց նա։

Նրա խոսքով, 2023 թվականը լի էր խոշոր իրադարձություններով և վառ նախաձեռնություններով, այդ թվում՝ «ղրղզ ընկերների» շնորհիվ։ Պուտինը դրա համար շնորհակալություն է հայտնել Ղրղզստանի ղեկավար Սադիր Ջապարովին։

Հիշեցնենք, որ այս տարի ԱՊՀ-ում նախագահել է Ղրղզստանը։ Հաջորդ գագաթնաժողովը տեղի ունեցավ Բիշքեկում հոկտեմբերի 13-ին։

Կոնստանտինյան պալատում ոչ պաշտոնական կլոր սեղանի հանդիպմանը ներկա են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարները։ Ավելի վաղ ԱՊՀ երկրների ղեկավարներն այցելել են Պավլովսկ, Ցարսկոյե Սելո և Պետերգոֆ թանգարան-արգելոցներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular