ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելն այլևս ավտոմատ վիզաներ չի տրամադրի ՄԱԿ-ի աշխատակիցներին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելը հայտարարել է, որ այլեւս ավտոմատ վիզաներ չի տրամադրի ՄԱԿ-ի աշխատակիցներին՝ ՄԱԿ-ին մեղադրելով «ՀԱՄԱՍ-ի մարտավարությանը մեղսակից» լինելու մեջ, գրում է The Times of Israel-ը:

Կառավարության ներկայացուցիչ Էյլոն Լևին հայտարարել է, որ Իսրայելը ՄԱԿ-ի աշխատակիցներից մուտքի արտոնագրեր ստանալու դիմումները կդիտարկի անհատական կարգով, այլ ոչ թե ինքնաբերաբար:

Լևին ՄԱԿ-ին մեղադրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանը քողարկելու մեջ՝ ասելով, որ այն չի կարողացել դատապարտել ահաբեկչական խմբավորմանը այն բանի համար, որ «իբր գործում է հիվանդանոցներից դուրս և իբր գողանում է Գազայի քաղաքացիական անձանց համար նախատեսված օգնությունը»: ՀԱՄԱՍ-ը հերքում է երկու մեղադրանքները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular