Թուրքիայի օդուժը կրակի տակ է պահում Սիրիայի ու Իրաքի հյուսիսը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի օդուժը հրթիռակոծել է քրդական ուժերի հենակետերը Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասաքե նահանգի Ղամըշլի շրջանում։
Նշվում է, որ Թուրքիայի կործանիչներն ու անօդաչու թռչող սարքերը շարունակաբար կրակի տակ են պահել քուրդ զինյալների դիրքերը Ղամիշլիի հյուսիսում գտնվող երկաթուղային կայարանի և էլեկտրակայանի տարածքում, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի անջատման։
Թուրքական օդուժը գրոհել է նաև Թալ Օդեում գտնվող գազի հանքավայրը, ինչի արդյունքում խաթարել է գազի մատակարարումը տարածաշրջանից դեպի նավթավերամշակման գործարաններ։ Խաթարվել է նաև դիզվառելիքի մատակարարումը։
Թուրքական բանակը օդային և ցամաքային ռազմական գործողություններ է վերսկսել Անկարայի կողմից ահաբեկչական համարվող քրդական ուժերի դեմ Սիրիայում ու Իրաքի հյուսիսում։
Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտատարերլ էր Սիրիայի ու Իրաքի քրդական ուժերի դեմ ռազմական գործողություններ վերսկսելու մասին այն բանից հետո, երբ քուրդ զինյալների հետ բախումների ժամանակ Սիրիայում սպանվել էր թուրքական բանակի 12 զինվոր։