ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեուլում հայտնաբերվել է օսկարակիր «Պարազիտները» ֆիլմի աստղի դին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հարավկորեացի դերասան Լի Սուն Կյունը, որը նկարահանվել է ռեժիսոր Պոն Ջուն հոյի օսկարակիր «Պարազիտները» ֆիլմում, ինչպես նաև Apple TV+ «Դոկտոր Բրեյն» սերիալում, մահացած է հայտնաբերվել: Նա 48 տարեկան էր։

Հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը հայտնում է, որ Լիին մահացած են գտել չորեքշաբթի առավոտյան՝ Սեուլի զբոսայգում, ավտոմեքենայի մեջ։ Yonhap-ը հայտնում է, որ Լիի կինը ոստիկանություն է հայտնել, որ դերասանը հեռացել է տնից և որ ինքը գտել է ինքնասպանությունից առաջ գրված երկտող:

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ Լին հետաքննվում էր թմրանյութեր օգտագործելու մեղադրանքով:Yonhap-ը հայտնում է, որ Լին երեք անգամ հարցաքննվել է ոստիկանությունում, այդ թվում՝ շաբաթավերջին 19 ժամ՝ մարիխուանա և հոգեակտիվ նյութեր օգտագործելու համար: Հաղորդվում է, որ Լին այս տարվա սկզբից մի քանի անգամ այցելել է Սեուլի Գանգնամ թաղամաս, ներառյալ անցած շաբաթ օրը, որտեղ նա, իբր, թմրանյութեր է ընդունել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular