Մենք տեսնում ենք արտաքին ուժերի՝ Երևանին էլ ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերում ներքաշելու փորձերը. Զախարովա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնցնող տարին հեշտ չէր Հայաստանի և մեզ բարեկամ հայ ժողովրդի համար. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք տեսնում ենք արտաքին ուժերի՝ Երևանին էլ ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերում ներքաշելու փորձերը: Մենք տեսնում ենք, որ Արևմուտքը միանգամյան անտարբեր է հայ ժողովրդի ճակատագրի նկատմամբ: Նրանք օգտագործում են հայերի զգացմունքները, նրանց պատմական հիշողությունը, ցավն ու տառապանքը՝ բացառապես ելնելով սեփական շահերից», - ասել է Զախարովան: