ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էլեկտրաէներգիայի սակագինը չի փոխվի․ մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է էլեկտրական էներգիայի սակագները: Սակագների վրա ազդեցություն ունեցող բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման անհրաժեշտություն չի առաջացել, և գործող սակագները բոլոր սպառողների համար կմնան անփոփոխ։ Հայտնել է  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հանձնաժողովի նախաձեռնությամբ սկսված էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայման արդյունքում սահմանվեցին նաև 2024 թվականի փետրվարի 1-ից գործող էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցող ընկերությունների նոր սակագները։

Ձեռնարկությունների համար ամենացածր սակագինը գործում է 110 կՎտ լարման համար (մոտ 1 կՎտ/ժ ցերեկը՝ 41.98 դրամ, գիշերը՝ 37.98 դրամ), իսկ 220 կՎտ լարմամբ սնվող փոքր բիզնեսի համար սակագինը կկազմի 53,48 և 43,48 դրամ:

Ինչ վերաբերում է անապահով ընտանիքներին, ապա նրանց համար սակագինը կկազմի 29,99 և 19,99 դրամ: Մինչև 200 կվտ սպառում ունեցող ընտանիքների համար մեկ կՎտ/ժ կկազմի 46,48 և 36,48 դրամ, սպառողների համար՝ 200-400 կՎտ/ժ–ն՝ 48,48, ինչպես նաև` 38,48 դրամ՝ 400 կՎտ/ժ սպառողների համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular