ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշոր ավտովթար՝ Վայոց ձորում. Lexus-ը մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ, վիրավոր կա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 41-ամյա Մ. Ասատրյանը իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 15 կմ հատվածում՝ Վարդենյաց լեռնանցքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:
 
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայում եղել է ևս 1 ուղևոր: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular