ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավրովը հայտարարել Է Հնդկաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության առաջընթացի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի եւ Հնդկաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության, այդ թվում՝ սպառազինությունների համատեղ արտադրության մեջ որոշակի առաջընթաց է նկատվում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

«Քննարկել ենք ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները, այդ թվում՝ ժամանակակից զինատեսակների համատեղ արտադրությունը։ Այստեղ նույնպես կոնկրետ առաջընթաց կա։ Այդ ուղղությամբ մեր փոխգործակցությունը նույնպես ռազմավարական բնույթ է կրում։ Դրա խորացումը համապատասխանում է մեր պետությունների ազգային շահերին», - ասել է նա՝ ամփոփելով Մոսկվայում Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ բանակցությունների արդյունքները։

 

Լավրովը նշել է, որ Մոսկվան հարգում է ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում կապերը դիվերսիֆիկացնելու Հնդկաստանի ցանկությունը, բայց նաև ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Հնդկաստանի հետ «Արտադրիր Հնդկաստանում» ծրագրով ռազմական նշանակության արտադրանքի թողարկման նախաձեռնության շրջանակներում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular