ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քերոբյանը ԱԱՊՀ խորհրդի անդամների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել է 2024-ի ծրագրերը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 27-ին հանդիպել է ԱԱՊՀ (Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում) խորհրդի անդամների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ՝ ընթացիկ տնտեսական տարվա արդյունքներն ամփոփելու և 2024 թվականի ծրագրերը քննարկելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

«Նախարարը մասնակիցներին ներկայացրել է էկոնոմիկայի նախարարության 2023 թ. գործունեության հաշվետվությունը, մակրոտնտեսական ցուցանիշները, տնտեսության զարգացման հիմնական միտումներն ու 2024 թ. տնտեսական աճի մարտահրավերները, ընթացիկ ու մշակման փուլում գտնվող խոշոր նախագծերը։

Վահան Քերոբյանն անդրադարձել է նաև ներդրումային և արտահանման քաղաքականությանը, տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, օրենքների կիրարկման խնդիրներին, արհեստական բանականության ընձեռած հնարավորություններին ու մարտահրավերներին։

 

Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է մասնակիցների հարցերին, տվել պարզաբանումներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular