ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելն արձագանքել է Նաթանյահուին Հիտլերի հետ համեմատելու Էրդողանի հայտարարությանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի պաշտպանության նախկին նախարար և երկրի արտակարգ կառավարության ներկայիս անդամ Բենի Գանցը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին համեմատել է Հիտլերի հետ։

Նա Էրդողանի արտահայտությունն անվանել է «իրականության աղաղակող  խեղաթյուրում և Հոլոքոստի հիշատակի պղծում»։

«ՀԱՄԱՍ-ը կազմակերպություն էր, որը նողկալի ջարդ է իրականացրել: Իսրայելի քաղաքացիների համար ՀԱՄԱՍ-ի սպառնալիքի վերացումը կենսական անհրաժեշտություն է և աննախադեպ բարոյական հրամայական»,- գրել է Գանց X-ի իր միկրոբլոգում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular