ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշոր հրդեհ՝ Արարատում. Նոր Ուղի բնակավայրում այրվել է մոտ 1000 հակ պահեստավորված անասնակեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 03:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Ուղի բնակավայրի սկզբնամասում գտնվող տան բակում անասնակեր է այրվում: 

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Նմանատիպ ահազանգ ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ ՊԾ Արարատի մարզի գումարտակում, որտեղից ժամանել է ՊԾ խումբը՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ: 

Լրացուցիչ ժամանել է թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից ևս 1 մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ այրվում է մոտ 1000 հակ պահեստավորված անասնակեր: 

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են սեփականատեր Գարիկ Միքայելյանն իր համագյուղացիների հետ: 

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular