ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքացին մեզ համար տուգանքի մատերիալ չէ, բայց եթե խախտում է անում, մեքենա չպետք է վարի․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հիշում եք չէ այն խոսակցությունը՝ քաղաքացին տուգանքի մատերիալ է, թե՞ ոչ, այդ հարցը լուծելու համար ներդրեցինք բալային համակարգ։

Այս մասին կառավարության նիստի ժամանա ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նախկինում ինչ համակարգ ունեինք․ մարդիկ մինչև 500,000 դրամ տուգանք ունեին, համակարգն ասում էր խնդիր չունես, կարող ես քշել 100, 300, 500, փողդ վճարի, շարունակի նույն ձևով վարել։

Եղած քաղաքականությունը խրախուսում էր քաղաքացուն, որ եթե դու հնարավորություն ունես, գրպանդ ներում է, ինչքան ուզում ես, խախտում արա, ինչ ուզում ես արա, վճարիր, գնա քո ճանապարհով։ Պետությունն ասում էր՝ խախտում արա, պետությանը եկամուտ բեր, դրա համար էինք ասում քաղաքացին տուգանքի մատերիալ չէ։

Հիմա մարդը չի կարող էլ էդպես անել, որովհետև այդ տուգանքի բալերը կկուտակվեն և ինքը կզրկվի մեքենա վարելու հնարավորությունից, իսկ եթե զրկված վիճակում վարի մեքնեան, դրա համար քրեական պատասխանատվություն է նախատեսված։ Արձանագրում ենք, որ քաղաքացին տուգանքի մատերալ, չէ, նրա խախտումը չենք խրախուսում, բայց եթե շարունակում է խախտում անել, մենք իրեն ասում ենք, որ ՀՀ-ի ճանապարհներով ավտոմեքենա չպետք է վարես»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular