ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հինգերորդ նիստը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հինգերորդ նիստը: Հայտնել է ՀՀ կառավարությունը։

Նիստում նախ ներկայացվել են 2-րդ և 3-րդ նիստերի ընթացքում հաստատված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների վերջնական հաշվետվությունները: Դրանք են «Հանրապետական գիտաբժշկական գրադարանի արդիականացում», «Վտանգավոր հիդրօդերևութաբանական երևույթների կանխատեսման և վաղօրոք նախազգուշացման համակարգի հիմնում» նախագծերը: Կոմիտեի անդամները հաստատել են նախագծերը վերջնական հաշվետվությունների հիման վրա:

Հաջորդիվ՝ կոմիտեի անդամներին ներկայացվել են նոր նախագծեր, որոնք վերաբերել են ճանապարհատրանսպորտային ոլորտի բարելավմանը: Ծավալված քննարկման արդյունքում բարձրացվել են հարցեր, որոնք վերաբերել են նախագծերում ներկայացված խնդիրների լուծումներին ու առաջարկվող մեխանիզմներին:

Վարչապետը հանձնարարել է ներդրումային կապիտալ ծրագրերի արդյունավետության բարձրացման նպատակով կոնսոլիդացնել որոշ նախագծեր և պատասխանատուներին տվել կոնկրետ հանձնարարականներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular