ՍԴ դատավոր Արայիկ Թունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
ԻՐԱՎՈՒՆՔՍահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել ՀՀ ՍԴ դատավորի հրաժարականի դիմումի մասին.
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Թունյանը 2023 թվականի դեկտեմբերի 26-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»