ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը 34 մլն դոլարի օգնություն է տրամադրել Ուկրաինային

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի մարդասիրական օգնությունն Ուկրաինային շարունակվել է նաև այս տարի։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳ նախարարության 2023 թվականի արդյունքներով մամուլի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ «ընդհանուր առմամբ մարդասիրական օգնության, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության կողմից Ուկրաինային վերակառուցման նպատակով տրամադրվող օգնության գումարը» կազմում է ավելի քան 57 մլն մանաթ (մոտ 34 մլն ԱՄՆ դոլար), որի կեսը տրամադրվել է այս տարվա ընթացքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular