ՀՀ արտաքին քաղաքականությունը լրջորեն վերաձևակերպվում է` չնայած հավաստիացումներին. Կոպիրկին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ արտաքին քաղաքականությունը լրջորեն վերաձևակերպվում է` չնայած հավաստիացումներին, ռուսական կողմն այս վերաձևակերպումը տեսնում է այլ կենտրոնների հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման մեջ։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը․
«Մենք տեսնում ենք՝ ճշգրտվում է ՀՀ արտաքին քաղաքական վեկտորը, ակնհայտ է, որ այն վերաձևակերպվում է։ Արտաքին քաղաքականությունը դիտարկում ենք՝ կամ մեզ հետ, կամ մեր դեմ, և Ռուսաստանի անհանգստությունները հիմնավոր են, բացատրելի»,-նշել է դեսպանը։
Կոպիրկին խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանին չի մեղադրում արտաքին քաղաքական վեկտորի որևէ փոփոխության մեջ՝ հասկանալով, որ ՀՀ-ն անկախ պետություն է և իրավունք ունի որոշել իր քաղաքականությունը։