Փաշինյանը ԱԺ-ում Մուկուչյանի մասին անեկդոտ պատմեց
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ԱԺ-ում ներկյացրեց նախագահական ընտրությունների վերաբերյալ հաշվետվությունները: ՀԱԿ պատգամավոր ՆԻկոլ Փաշինյանը խորհրդարանում անեկդոտ պատմեց, ասելով. «Բարաք Օբաման զանգում է Սերժ Սարգսյանին, ասում ա՝ գիտես ինչ, օգնի նախագահական ընտրություններում հաղթեմ:
Սարգսյանն ասում ա հարց չկա ու ուղարկում ա Մուկուչյանին: Ընտրություններից հետո Օբաման զանգում ա, ասում ա քո արածը քեզ դուր եկա՞վ: Ասում ա ինչի՞:
Պատասխանում ա, թե ԱՄՆ նախագահական ընտրություններում դու ես հաղթել»: Այնուհետև պատգամավորը հավելեց, որ սա այն է, ինչ տեսնում է ժողովուրդը և օգտագործում է բանահյուսության մեջ:
Մուկուչյանն էլ իր հերթին պատասխանելով Փաշինյանին ասաց. «Հարցն այն չէ, որ իմ հասցեին եք վատ բաներ ասում, այլ հարցն այն է, որ ժողովուրդը ձեզանից ամեն ինչի վատ փաթեթավորմանն է սպասում:
Այն ինչ դուք ասացիք իմ հասցեին, կարծում եմ դուք էլ լավ գիտեք, թե ինչ է ասել Թումանյանը ձեր տեսակի մասին՝ ու հեռու է մինչև մարդը իր ճամփան»: