ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԲՏԱ նախարարն ազատվե՞լ է պաշտոնից. խոսնակը ոչ հերքում է, ոչ էլ հաստատում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: NEWS.am-ի հետ զրույցում նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մովսիսյանը հորդորեց հետեւել պաշտոնական հաղորդագրությանը, ըստ էության ոչ հերքելով, եւ ոչ էլ հաստատելով տեղեկությունը։

Նշենք, որ վերջերս մամուլը գրում էր, որ իշխանությունները մտադիր են Ռոբերտ Խաչատրյանին ազատել նախարարի պաշտոնից։ Նախարարը լրագրողների հետ զրույցում մի քանի անգամ ասել է, որ իր հետ նման քննարկումնհեր չեն եղել։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Խաչատրյանը ԲՏԱ նախարար է նշանակվել 2022թ–ի ապրիլի 27–ին։ Դրանից առաջ` 2021–22թթ, նա զբաղեցնում էր փոխնախարարի պաշտոնը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular