ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինային ռուսական հարվածների պատասխանը երկար սպասեցնել չի տա․ Դանիլով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարում է, որ Ուկրաինայի քաղաքներին հրթիռային հարվածները հակառակ արդյունքի կհանգեցնեն հենց Ռուսաստանի Դաշնության համար: Այս մասին Դանիլովը գրել է X ցանցում։

Դանիլովը վստահեցնում է, որ ուկրաինական քաղաքներին ռուսական հարվածների պատասխանը երկար սպասեցնել չի տա։

«Ժամանակավորապես գոյություն ունեցող Ռուսաստանի հրթիռային ջղաձգումները ունեն և կունենան ճիշտ հակառակ էֆեկտը, քան սպասում են Կրեմլում, բայց նրանք երբեք չեն հասկացել և այլևս երբեք չեն հասկանա Ուկրաինային», - ասել է նա։

 

Այս առնչությամբ նա նշել է հինգ հետևանք, որը կբերի Ռուսաստանի Դաշնության կողմից այսօրվա հարձակումը։

«Առաջին՝ ավելի մեծ ատելություն Ռուսաստանի և ռուսների նկատմամբ, որոնք կենդանական հնազանդությամբ աջակցում են ռաշիստական ռեժիմին։ Նրանք հավերժ թշնամիներ են:

Երկրորդ՝ խոսքը ռուսականության հետ կապված ամեն ինչի ՝ մշակույթի, լեզվի, ավանդույթների մերժումն առավելագույնի հասցնելու մասին է։

Երրորդ՝  դա է «Խուսափել ցանկացած փոխզիջման ուղղությամբ խոսակցություններից և գործողություններից»:

Չորրորդ՝  «ազգային դիմադրության գաղափարի և շարժման բյուրեղացում - #RussiaMustDie!».

Հինգերորդ՝ «Ուկրաինայում ցանկացած ռուսամետ շարժումների գոյության հնարավորության վերջնական ոչնչացումն է»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular