ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Մադագասկար՝ Հանրապետության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1806– Օսմանյան կայսրությունը պատերազմ է հայտարարել Ռուսաստանին և սկսվել է 1806-1812 թվականների ռուս-թուրքական պատերազմը:

1883– ծնվել է հայ խորհրդային կուսակցական և պետական գործիչ Սարգիս Լուկաշինը, որը եղել է ժողկոմխորհի նախագահ  և սպանվել է 1937 թվականին:

1918 –ծնվել է  վրացի հայտնի պատմաբան, Վրաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գիորգի Մելիքիշվիլին, որը հայտնի է դարձել Ուրարտուի պատմությանը վերաբերվող հետազոտություններով։

1922- ԽՍՀՄ խորհուրդների առաջին համագումարում 4 խորհրդային հանրապետություններ՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսիան և Անդրդաշնությունը, միավորվել են մեկ պտության՝ ԽՍՀՄ-ի մեջ։

1935 –վախճանվել է ուսուցիչ, բանաստեղծ, մշակութային գործիչ Լևոն Էսաճանյանը։

1990– հիմնադրվել է ԽՍՀՄ նախկին պետությունների Միջպետական ավիացիոն կոմիտեն:

1991- Մինսկում կայացել է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը։

1992- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ալժիրի հետ։

2002-«Ազգային ինքնորոշում միավորման» (ԱԻՄ) նախագահ Պարույր Հայրիկյանը հայտարարել է, որ դուրս է գալիս նախագահական ընտրապայքարից և սատարելու է ընդդիմության թեկնածուներից մեկին:

2009-Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան վանքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և հույն հոգևորականների միջև, որն ավարտվել է ոստիկանների միջամտությամբ։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

39 —ծնվել է Հռոմի կայսր Տիտոս Ֆլավիոս Վեսպեսիանը։

1066– Իսպանիայում հրեաների զանգվածային կոտորած է տեղի ունեցել:

1401 –ծնվել է իտալացի նկարիչ, ֆլորենտական քվատրոչենտոյի խոշորագույն ներկայացուցիչ Մազաչչոն։

1644 —վախճանվել է բելգիացի քիմիկոս, ֆիզիոլոգ, բժիշկ, աստվածաբան-միստիկ և ալքիմիկոս Յան Բատիստա բան Գելմոնտը։

1673 –ծնվել է  Օսմանյան կայսրության սուլթան Ահմեդ 3-րդը։

1787 —ծնվել է ռուս ծովագնաց Օտտո Կոցեբուն։

1824 –ծնվել է ռուս դիվանագետ, իշխան Ալեքսեյ Լոբանով-Ռոստովսկին։

1865 –ծնվել է անգլիացի հայտնի գրող, բանաստեղծ և արձակագիր Ռեդյարդ Կիպլինգը։

1890 —ծնվել է ռուս ֆրանսալեզու գրող, հեղափոխական, Կոմինտերնի գործիչ Վիկտոր Սերժը (Վիկտոր Կոբալչիչ);

1903 —Չիկագոյի «Իրոկեզ» թատրոնում տեղի է ունեցել հրդեհ, որի արդյունքում զոհվել է 600, և վնասվածքներ է ստացել 200 մարդ։

1915 — գերմանական  U-38 սուզանավը տորպեդահարել է բրիտանական «Պարսկաստան» լայները Կրետե կղզու մոտ, Նավաբեկության զոհ են դարձել անձնակազմի  330 անդամները։

1916 —Ռուսաստանում սպանվել է Գրիգորի Ռասպուտինը։

–վախճանվել է ռուս ռեժիսոր, հասարակական և թատերական գործիչ, գրականագետ Լեոպոլդ Սուլերժիցկին։

1927– բացվել է Տոկիոյի մետրոպոլիտենը, որն ունի արտափողոցային արագընթաց տրանսպորտի տարեկան ուղևորահոսքի աշխարհի խոշորագույն համակարգը:

1947 —Ռումինիայի թագավորությունը դադարել է գոյություն ունենալ, այն փոխարինվել է Ռումինիայի Ժողովրդական Հանրապետությամբ։

1978 —Կիևում շահագործման է հանձնվել ԽՍՀՄ-ում առաջին արագընթաց տրամվայի գիծը։

1980 –ծնվել է ալբանական արմատներով, ամերիկացի դերասանուհի Էլիզա Դուշկուն։

1984– ծնվել է ամերիկացի նշանավոր բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը:

1993 —Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Վատիկանի հետ։

2004– Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի գիշերային ակումբերից մեկում տեղի է ունեցել հրդեհ, որի հետևանքով զոհվել է 194 մարդ, ևս 1432-ը ստացել են մարմնական վնասվածքներ:

2006 –սպանվել է Իրաքի նախագահ Սադդամ Հուսեյնը։

2011 —Սամոայում չի եղել դեկտեմբերի 30 ամսաթիվը, քանի որ փոխվել է ժամային գոտին UTC−10-ից  UTC+14, արդյունքում դեկտեմբերի 29-ի  23:59:59-ից հետո միանգամից եկել է դեկտեմբերի 31-ի 00:00:00 ժամին։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular