ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանի միլիարդատեր նախկին վարչապետը վերադառնում է քաղաքականություն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության համագումարում կուսակցության պատվավոր նախագահ է ընտրվել դրա հիմնադիր, երկրի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին։

Համագումարին Իվանիշվիլին հայտարարել է, որ որոշել է վերադառնալ քաղաքականություն:

Վերադարձի պատճառները, ըստ նրա, երկրի առջև ծագած բազմաթիվ մարտահրավերներն են։

«Այս պայմաններում անգամ նվազագույն սխալը կարող է լուրջ վնաս հասցնել երկրին։ Վրաստանի համար գլխավոր ազգային նպատակներ են շարունակում մնալ  ինքնիշխանության վերականգնումը և երկրի միավորումը, ինտեգրումը Եվրամիությանը»,- ասել է Իվանիշվիլին։

Քաղաքականությունից հեռանալու որոշում Վրաստանի նախկին վարչապետը կայացրել էր մի քանի տարի առաջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular