Մեր գործընկերոջ` Վարուժան Բաբաջանյանի համոզիչ հաղթանակը` տրված քվեների տեսքով. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Թիվ 13 ընտրատարածքում, որն ընդգրկում է Տավուշի մարզը, «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով ընտրություններին մասնակցում էր նաև Վարուժան Բաբաջանյանը:
Մեր գործընկերը, կարելի է ասել, ապահովել է բարձր արդյունք: Քաղաքական բոլոր ուժերի կողմից քվեարկվող թեկնածուների շարքում զբաղեցնում է 3–4–րդ տեղերը: Իսկ «Ծառուկյան» դաշինքով քվեարկվողների մեջ բացարձակ առաջատարն է, կարելի է ասել` ապահովել է համոզիչ հաղթանակ:
Սակայն դեռևս պարզ չէ` անցնո՞ւմ է արդյոք խորհրդարան, թե` ոչ:
Համենայն դեպս մի քանի հարց ու պատասխանով փորձեցինք տեղեկանալ, թե ինչն ինչոց է և, ընդհանրապես, ինչպես է մեր գործընկերոջ տրամադրությունը:
– Վարուժան, Ձեզ համար ինչպե՞ս անցան ընտրությունները:
– Անկեղծ ասած` որոշ տեղերում, գոնե ինձ համար անսպասելի, շատ ձայներ ստացա: Որոշ տեղերում, կրկին ինձ համար անսպասելի, դրանք քիչ էին: Այնպես որ, պատկերը մի փոքր հակասական էր:
Իսկ այն քաղաքում, որտեղ ես ապրում եմ` Նոյեմբերյանում, բացարձակ առաջատարն եմ. ընտրողների մեկ երրորդն իր քվեն ինձ է տվել: Իմ և ինձ հաջորդող թեկնածուի քվեների տարբերությունը մոտ 600 է: Այլ տեղամասերում ևս բարձր ցուցանիշներ գրանցել եմ:
Պարզապես այս պահին չգիտեմ, թե ինչպիսի մեթոդով է հաշվարկն արվում, ու չգիտեմ` խորհրդարան անցնելո՞ւ եմ, թե` ոչ:
– Փաստորեն «Ծառուկյան» դաշինքով առաջատարը Դուք եք, ամենաշատ քվեները Դուք եք ստացել:
– Այո, առաջատարը ես եմ: Ուղղակի, դեռևս գլուխս կախ, իմ գործն եմ անում: Հաշվարկներից հետո տեղյակ կպահեն արդյունքի մասին` պատգամավո՞ր եմ, թե ոչ: Այս պահին չկան քաղաքական կոնսուլտացիաներ, հետևաբար որևէ բան չեմ կարող ասել:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: