ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բելգորոդում տեղի ունեցած ահաբեկչության հետևում կանգնած են Բրիտանիան և ԱՄՆ-ն. Զախարովա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն կանգնած են Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բելգորոդի հրետակոծության հետևում, որը խլեց 14 մարդու կյանք:

«ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ահաբեկչության հետևում կանգնած է Բրիտանիան, որը, համաձայնեցնելով ԱՄՆ-ի հետ, դրդում է Կիևի ռեժիմին ահաբեկչական գործողությունների՝ գիտակցելով, որ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը ձախողվել է»,-ասել է նա։

Ինչպես նշել է Զախարովան, Կիևը վերջերս խոստովանել է, որ հենց Լոնդոնն է արգելել իրենց բանակցել Մոսկվայի հետ՝ խաղադրույք կատարելով «ռազմի դաշտում հաղթանակի վրա»։

Այնուամենայնիվ, հաշվի առնելով Ուկրաինայի զինված ուժերի համար «տեղում» ստեղծված ծանր իրավիճակը և այն շտկելու հնարավորության բացակայության պայմաններում, Մեծ Բրիտանիան անցավ խաղաղ բնակչության դեմ ահաբեկչական հարձակումներ կազմակերպելու մարտավարությանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular