ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի բոյկոտը. Ինչու՞ է Հայաստանի վարչապետը սադրում Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Tsargrad.tv-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցելու ԵԱՏՀ նիստին, ինչպես նաև` ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Այն, թե ինչի է փորձում հասնել Հայաստանի կառավարության ղեկավարը, Tsargrad.tv-ին բացատրել է Ռուսաստանի ժուռնալիստների միության քարտուղար, միջազգային քաղաքագետ Թիմուր Շաֆիրը։

Ավելի վաղ Փաշինյանը ընդգծված հրաժարվել էր ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելուց։ Այդ առումով, ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովին գնալու նրա որոշումը բավականին անհետևողական է թվում։ Բայց դա միայն առաջին հայացքից։

Թիմուր Շաֆիրը կարծում է, որ ՀԱՊԿ գագաթնաժողովը բոյկոտելու նպատակն էր ցույց տալ ՆԱՏՕ-ի մի շարք երկրներին, առաջին հերթին Ֆրանսիային, Փաշինյանի պատրաստակամությունը խզել հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, իր և իր կառավարության պատրաստակամությունը դառնալու ՆԱՏՕ-ին ամենահավատարիմ ուժը տարածաշրջանում։ Ելնելով դրանից, ուրեմն, այդ ճանապարհին որոշակի առաջընթաց կա, և Փաշինյանն այստեղ իր առաջադրանքը կատարել է։

«Այսինքն կարճաժամկետ հեռանկարում նա հասավ իր ուզածին։ Թե դա ինչի կհանգեցնի բուն Հայաստանի անվտանգության և բուն Հայաստանի ժողովրդի շահերի տեսակետից, իհարկե, շատ մեծ հարց է»,- նշել է Թիմուր Շաֆիրը։

Նա հիշեցրել է, որ ոչ Ֆրանսիան, ոչ Մեծ Բրիտանիան սահմանակից չեն Հայաստանին, բայց այն սահմանակից է Թուրքիային և Ադրբեջանին, և բացի նրանցից, տարածաշրջանի առանցքային խաղացողներն են Ռուսաստանը և Իրանը։

«Ինչ վերաբերում է քաղաքական ուղեբեռին, որով Փաշինյանը մեկնում է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին և ԵԱՏՄ նիստին, ապա դա այն նույն ուղեբեռն է, որով նա աշխատում էր վերջին ամիսներին, վերջին տարիներին։ Խոսքը Հայաստանի տնտեսական և քաղաքական լարված իրավիճակի, Ռուսաստանի և ԵԱՏՄ մի շարք այլ երկրների հետ լարված հարաբերությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի անկախության ավարտի մասին է, որը Հայաստանը, երկար ժամանակ չի համարձակվել ոչ ճանաչել, ոչ էլ կատարել է գործնական միջոցներ այն պաշտպանելու համար»,- պարզաբանել է փորձագետը։

«Դրա ֆոնին ինչպե՞ս կարող է արտահայտվել նրա (Փաշինյանի) այցը։ Արդյո՞ք այդ ճանապարհորդությունը որևէ օգուտ կբերի։ Դա որոշ լրացուցիչ տնտեսական նախապատվությունների համար սակարկելու հնարավոր փորձ է»,- ենթադրել է Թիմուր Շաֆիրը:

Բայց մի բան է հաստատ. Փաշինյանի վեկտորն ու նրա շարժումն արդեն բավականին պարզ է, միանգամայն ակնհայտ, և դրանք կշարունակվեն անկախ այն բանից, թե ինչ վնաս են հասցնում առաջին հերթին հենց Հայաստանին, եզրափակել է Թիմուր Շաֆիրը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular