ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԴԱԺԱՆ ՈՒ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔ Արագածոտնի մարզում. մայրը 17-ամյա երեխային...

ԻՐԱՎՈՒՆՔ

Ժամեր առաջ  դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել Թալինի բժշկական կենտրոնի հերթապահ խմբից, որ կանչով մեկնել են Շղարշիկ գյուղ, որտեղից անգիտակից վիճակում հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է նույն գյուղի բնակիչ, 17-ամյա Մ. Գ.-ն:

Գյուղ է մեկնել ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ Թալինի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ երեխան իրենց տան պատշգամբում կախվելու միջոցով ինքնասպան է եղել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխային հայտնաբերել է մայրը, ում աղմուկի վրա այդ պահին նրանց տան մոտով անցնելիս է եղել գյուղապետի որդին: Վերջինը կարողացել է կտրել այն պարանը, որով երեխան կախվել է ու նրան տեղափոխել են շտապօգնության մեքենա, սակայն, ցավոք, երեխայի կյանքը փրկել չի հաջողվել:

 Թե ինչն է եղել երեխայի կողմից ինքնասպանություն գործելու պատճառը՝ դեռևս հայտնի չէ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular