ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտանիքը հասարակության ամենակարևոր տարրն է, այն միշտ պետք է պաշտպանված լինի․ Հռոմի Պապ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը այս տարվա իր վերջին կիրակնօրյա ուղերձի մի մասը նվիրել է ընտանիքին։

«Տերը փրկեց մեզ՝ ապրելով մեր մեջ, նա ապրում էր ընտանիքում: Ընտանիքը հասարակության ամենակարևոր տարրն է։ Նա միշտ պետք է պաշտպանված լինի: Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը»,- նշել է Ֆրանցիսկոսը:

Նա հիշել է իր նախորդ Բենեդիկտոս XVI-ին՝ մահվան տարելիցի կապակցությամբ։

«Մեկ տարի առաջ Բենեդիկտոս 16-րդն ավարտեց իր երկրային ճանապարհորդությունը՝ իր կյանքը նվիրելով եկեղեցուն, որին նա ծառայեց սիրով և իմաստությամբ»,- ասել է Սրբազան Քահանայապետը

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը նաև նշել է, որ շարունակում է աղոթել այն ժողովուրդների համար, որոնք տառապում են պատերազմների պատճառով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular