ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (01 հունվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Գրիգորյան օրացույցով Ամանոր, Հանրային սեփականության օր, Խաղաղության համար
աղոթքների համաշխարհային օր, Կուբա՝ Հեղափոխության օր, Կամերուն ՝ Անկախության օր, Տանզանիա՝
Ծառերի օր, Էստոնիա՝ Եվրոյի օր:


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


1855 –ծնվել է դրամատուրգ, մշակութային գործիչ Էմին Տեր-Գրիգորյանը:

1864 –ծնվել է օպերային երգիչ (բաս - բարիտոն) Ստեփան Եգիզարովը:

1866 –ծնվել է գերմանացի արևելագետ, հայագետ Սիմոն Վեբերը։

1886- ծնվել է պետական և ռազմական գործիչ, Լեռնահայաստանի հիմնադիր Գարեգին Նժդեհը։

1907 –ծնվել է ֆրանսահայ նշանավոր նկարիչ, բեմանկարիչ, ֆիգուրատիվ արվեստի վարպետ Ժան
Գառզուն:

1919-Թիֆլիսում կնքվել է հաշտության համաձայնագիր Վրաստանի և Հայաստանի միջև: Ըստ դրա
Անտանտայի գերագույն խորհրդի որոշմամբ որոշվել են Հայաստանի և Վրաստանի սահմանները՝
Բորչալուի մարզի հյուսիսային հատվածը տրվել է Վրաստանին, հարավայինը Հայաստանին, իսկ միջին
հատվածը՝ Ալավերդու պղնձահանքերը հայտարարվել է «չեզոք գոտի», որի կառավարումը իրականացնելու
է անգլիացի գեներալ-գուբերնատորը:

1988-ԽՍՀՄ-ում ուժի մեջ են մտել տնտեսական բարեփոխումները, սկսվել է Վերակաառուցման երկրորդ
փուլը:

1992-Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Յակուբ Ռզաևի ղեկավարած Աղդամի գումարտակը
հարձակվել է հայկական Խրամորթ գյուղի վրա:

1938 –ծնվել է զինվորական բժիշկ, հոգեբույժ, առողջապահության կազմակերպիչ Ալեքսանդր Մելիք-
Փաշայանը:

1945- ծնվել է ջազային երաժիշտ Լևոն Մալխասյանը։

1950- ծնվել է ճանաչված երգիչ, երգահան, կիթառահար, պոետ և հասարակական գործիչ Ռուբեն
Հախվերդյանը։

1982- ծնվել է ծագումով հայ, արգենտինացի ճանաչված թենիսիստ Դավիթ Նալբանդյանը։

2011- Երևանի Մաշտոցի պողոտայի «Փակ շուկան» վերանորոգման պատճառաբանությամբ դադարել է
գործել:

2014- Հայաստանում ձայնային ծառայություններ և շարժական ինտերնետ տրամադրող չորրորդ օպերատոր
է դարձել Ucom ընկերությունը:

2016-չնայած նախնական որոշմանը՝ Անալոգային հեռարձակումը չի անջատվել:

2022- վախճանվել է ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառյության նախկին պետ, գեներալ-մայոր
Գրիգորի Հայրապետովը:


ԱՇԽԱՐՀՈՒՄ


154 մ.թ.ա. —Հին Հռոմում տարեկան կոնսուլության սկիզբը տեղափոխվել է հունվարի 1-ը:

104 մ.թ.ա. —հռոմեացի կոնսուլ Գայ Մարին Հռոմ է բերել Նումիդիայի գերևարված թագավոր
Յուգրուտին:

45 —մտցվել է յուլիանյան օրացույցը:

193 - Հռոմի Ծերակույտը Կոմմոդոսից հետո Հռոմի կայսր է ընտրել Պերտինաքսին։

1502 - Ռիո դե Ժանեյրոյի ներկայիս տարածքում առաջին անգամ հայտնաբերվել է Բրազիլիան
պորտուգալացիների կողմից։

1515 –վախճանվել է ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 12-րդը:

1739- Ժան Բատիստ դը Լոզյեն հայտնաբերել է աշխարհի ամենահեռավոր կղզին` Բուվեն։

1797 - Օլբանի քաղաքը դարձել է Նյու Յորք նահանգի մայրաքաղաքը։

1801 - Իռլանդիան և Մեծ Բրիտանիան միավորվել են ստեղծելով Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի
միացյալ թագավորություն։

1804 - Ֆրանսիական իշխանությունը ավարտվել է Հայիթիում։ Այն դարձել է առաջին սևամորթ անկախ
երկիրը և երկրորդ անկախ երկիրը Հյուսիսային Ամերիկայում ԱՄՆ-ից հետո։

1894-վախճանվել է գերմանացի նշանավոր ֆիզիկոս Հենրիխ Հերցը, որը 1886-ին առաջինն է ապացուցել
էլեկտրամագնսիական ալիքների գոյությունը։

1919 –ծնվել է ամերիկացի գրող Ջերոմ Դեյվիդ Սելինջերը, որը առավելապես հայտնի է «Տարեկանի
արտում՝ անդունդի եզրին» վեպով:

1942 - ՄԱԿ-ի հռչակագիրն է ընդունվել 26 երկրների կողմից։

1956- Սուդանը անկախացել է Եգիպտոսից և Միացյալ Թագավորությունից։

1959 - Տեղի է ունեցել Կուբայական հեղափոխությունը:

1982 - Պերուացի Խավիեր Պերես դե Կուելյարը դարձել է առաջին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը
Լատինական Ամերիկայից։

1984 - Բրունեի Դարուսալամը անկախացել է։

1993- Չեխոսլովակիան բաժանվել է երկու պետության՝ Չեխիայի և Սլովակիայի։

1993- սկսվել է հեռարձակվել Եվրոնյուզ հեռուստաալիքը։

1999- Եվրոպայում ընդունվել է եվրո տարադրամը։

2011 - Էստոնիան պաշտոնապես ընդունել է եվրոն որպես դրամական միավոր և դարձել Եվրագոտու 17-
րդ անդամը։

2023 —Խորվաթիան մտել է ԵՄ կազմ:


Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular