ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միառժամանակ անհայտ… Չայկա ավտոմեքենա

ՖՈՏՈ

Սովետական Միության ամենահայտնի ավտոմեքենաներից մեկը «Չայկա»-ն է: Բանն այն է, որ երկրի ոչ
բոլոր բնակիչներն են ճանապարհորդել դրանով, բայց բոլորը գիտեին նրա մասին: Դա պայմանավորված
էր նրանով, որ ներկայացուցչական դասի այդ ավտոմեքենան նախատեսված էր միայն պետության դեմքերի
սպասարկման համար: Մեքենան երկար ժամանակ է օգտագործվել՝ սկսած 20-րդ դարի կեսերից մինչև 90-
ականները՝ ԽՍՀՄ-ի փլուզումը: Այս ապրանքանիշի ավտոմեքենաները շատ գաղտնիքներ ունեն իրենց
տերերի վերաբերյալ, ընդ որում մի քանիսը լեգենդար: Այսօրվա դրությամբ այդ բացառիկ
ավտոմեքենաների սեփականատերերի ներկայացմամբ իրենք ունեն «Չայկա»-ներ, որոնք ժամանակին
սպասարկել են հենց անձամբ Բրեժնևին, կամ էլ ասենք Պուգաչևային: Նման ավտոմեքենաներ նախկինում
հասանելի չեն եղել սովորական գնորդներին: «Չայկա» մեքենայի պատմությունը սկսվել է 1959
թվականից: Արտադրության ամբողջ ժամանակահատվածի ժամանակ մինչև 1989 թվականը արտադրվել է
մոտ 4300 օրինակ: Ավտոմեքենան արտադրվել է երկու տարբերակով՝ ԳԱԶ -13 և ԳԱԶ -14:
Այնուամենայնիվ, որոշակի հաճախորդների համար հասանելի են եղել անհատական օրինակներ: Մինչ
«Չայկա»-ն որպես ներկայացուցչական ավտոմեքենա օգտագործվել է «ԳԱԶ-Մ -12»-ը, որը ավելի ծանոթ
էր որպես «ԶիՄ»: Բայց 1950-ականներին կապված ավտոմոբիլային արդյունաբերության նոր
տենդենցների հետ, երբ ավտոմեքենաները արագորեն սկսել են փոխել իրենց արտաքին տեսքը «ԶիՄ»-երը
համեմատած իրենց արտասահմանյան գործընկերների սկիսել են հնացած տեսք ունենալ: Որպես արդյունք
որոշվել է «ԶիՄ»-ի հիման վրա արտադրել նոր ավտոմեքենա: Առաջին փոփոխությունը եղել է ԳԱԶ -12
Վ-ն: Բայց արտաքին նույն կառուցվածքի արդյունքում անհնար էր փոփոխել մոդելը: Արդյունքում երկրում
բաց մրցույթ է հայտարարվել: Ներկայացվել են մի քանի ավտոմեքենաների նախագծեր, որոնցից
հեռանկարային է եղել ԶԻԼ-111- ը («Մոսկվիչ»), որը և համարվել է հաղթողի հիմնական հավակնորդ:
Այնուամենայնիվ, հաղթանակը շնորհվում է Գորկի ավտոմոբիլային գործարանում աշխատող դիզայներ Լև
Երեմեևի նախագիծին՝ ԳԱԶ-Մ -21-ին: Հաջորդ երեք տարիների ընթացքում աշխատանքներ են տարվել նոր

«Չայկա» ավտոմեքենայի արտադրության վրա: Ավելին, բավականին ժամանակ է պահանջվել ոչ թե
տեխնիկական տվյալների բարելավման, այլ մեքենայի տեսքը որոշելու համար, որը անընդհատ փոփոխվել է:
Արդյունքում 1959 թվականի սկզբին հանրությանն է ներկայացվել ԳԱԶ -13-ը, որը դուրս է եկել Գորկի
ավտոմոբիլային գործարանի հոսքագծից: Այն թողարկվել է մի քանի վարկածով՝ զրահապատ - ԳԱԶ -13
Ա, «կաբրիոլետ» («ֆաետոն») - ԳԱԶ -13 Բ, բժշկական - ԳԱԶ -13C և պետությունների
բարձրաստիճան պաշտոնյաների համար նախատեսված անհատական ավտոմեքենաներ: Այս սերիայի
ավտոմեքենաների արտադրությունը ավարտվել է 1977 թվականին, որից հետո սկսվել է նոր «Չայկայի»
պատմությունը՝ ԳԱԶ -14-ի պատմությունը: Փոխարինման պատճառը, ինչպես նախկինում, եղել է
ամերիկյան արտադրության մեքենաների արտաքին տեսքին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը:
Նոր «Չայկայի» զարգացումը շարունակվել է մեկ տասնամյակի ընթացքում: Դեռևս մինչև ավտոմեքենայի
ներկայացնելը ԳԱԶ -14-ի առաջին օրինակը ծննդյան օրվա առթիվ նվիրել են Բրեժնևին: Հենց այդ
պատճառով էլ «Չայկան» ժողովրդի մեջ ամրագրվել է «Բրեժնևի մեքենա» մականունով:

ГАЗ-13 "Чайка"
Наш сборник российских автомобилей начинается с крупнейшего автотриумфа нашей страны во времена советской эпохи.-2

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular