Դանիայի թագուհին ամանորյա հեռուստատեսային ուղերձում անսպասելիորեն հրաժարվել է գահից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴանիայի թագուհի Մարգրետե II-ն ՝ ազգին ուղղված ամանորյա հեռուստատեսային ուղերձի ժամանակ անսպասելիորեն հայտարարել է գահից հրաժարվելու մասին, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Պաշտոնական գահից հրաժարումը տեղի կունենա հունվարի 14-ին։ Այդ օրը կլրանա նրա՝ թագուհի դառնալու 52 տարին։
Մարգրետեի հեռանալուց հետո թագավոր կդառնա նրա ավագ որդին՝ թագաժառանգ Ֆրեդերիկը։
«Ես գահը կթողնեմ իմ որդուն՝ թագաժառանգ Ֆրեդերիկին», - ասել է թագուհին։