ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելը նախազգուշացրել է, որ 2024-ին Գազայում պատերազմը կշարունակվի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելը նախազգուշացրել է, որ պատերազմը Գազայում կշարունակվի 2024 թվականին: Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին ամանորյա ուղերձում ասել է, որ իսրայելական զորքերը պատրաստվում են շարունակել մարտերը 2024 թվականին:

«Իսրայելական բանակը պետք է նախօրոք պլանավորի գործողությունները` հասկանալով, որ կլինեն լրացուցիչ առաքելություններ, և մարտերը կշարունակվեն տարվա մնացած ժամանակահատվածում», - ասել է նա ըստ BBC-ի:

Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հրթիռներ է արձակել Իսրայելի վրա Նոր տարվա գիշերը՝ ուղիղ կեսգիշերին: Օդային տագնապի ազդանշանները հնչել են ամբողջ Իսրայելում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular