ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք՝ Վայոց ձորում․ Եղեգնաձորի աղբավայրում խոշոր հրդեհ է եղել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ հունվարի 1-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ  է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի աղբավայրում հրդեհ է բռնկվել ու քանի որ համայնքապետարանին պատկանող տեխնիկան գտնվում է անսարք վիճակում, անհրաժեշտ է հրշեջների օգնությունը։ Գրել է Shamshyan.com-ը։

Պարզվել է, որ այրվում է աղբավայրում կուտակված աղբը։

Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մեկուսացրել ու մարել այն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular