ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (02 հունվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Գիտական ֆանտաստիկայի համաշխարհային օր,  Շվեյցարիա՝ Սուրբ Բերտոլդի օր, Հաիթի՝ նախնիների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1826 վախճանվել է գրող, հայ ազգային- ազատագրական շարժման գործիչ Հովակիմ Լազարյանը, որը Մոսկվայում հիմնադրել է Լազարյան ճեմարանը։

1901 –վախճանվել է մանկավարժ, գրող և հրապարակախոս Մատթեոս Մամուրյանը:

1976- ծնվել է իսպանացի դերասանուհի Պաս Վեգան, որը խաղացել է Մեծ Եղեռնի մասին պատմող «Արտույտների ագարակը» ֆիլմում, մարմնավորելով Նունիկի դերը։

2008 –վախճանվել է  դերասան, ՎԽՍՀ ժողովրդական արտիստ Սոս Սոսյանը:

2015- ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Հայաստանը Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի հետ միասին դարձել է Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ:

2021- մահացել է Եզդիների ազգային միության նախագահ, եզդիական համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը։

- ադրբեջանցիները ռուս սահմանապահների հետ մտել են Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղ և 3 օր ժամանակ տվել ազատելու գյուղի իրենց անցած հատվածը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

69 — Վերին Գերմանիայում հռոմեական լեգեոնները լեգատ Ավլ Վիտտելին հռչակել են կայսր:

533 —թագադրվել է Հռոմի երկրորդ պապը Հովհաննես 2-րդը, որը ևս բարձրանալով գահին փոխել է անունը:

1492- Գրանադայի գրավումով ավարտվել է Ռեկոնկիստան՝ պիրենեյան քրիստոնյաների կողմից Պիրենեյան թերակղզում մուսուլմանների գրավված տարածքների վերանվաճման երակարատև գործընթաց։

1557 –վախճանվել է իտալացի նկարիչ Պոնտորմոն:

1703 —լույս է տեսել«Ведомости» առաջին ռուսերեն տպագիր թերթի առաջին համարը:

1757- Միացյալ Թագավորությունը գրավել է Հնդկաստանի Կալկաթա քաղաքը։

1777 - Հյուսիսային Ամերիկայում Անկախության պատերազմի ժամանակ ամերիկյան զորքերը Ջորջ Վաշինգտոնի գլխավորությամբ Թրենթոնի մոտ հետ են մղել բրիտանացիների հարձակումը։

1788- Ջորջիան դարձել է ԱՄՆ-ի 4-րդ նահանգը։

1843- առաջին անգամ բեմադրվել է գերմանացի երգահան Ռիխարդ Վագների «Թռչող հոլանդացին» օպերան։

1873 –ծնվել է միանձնուհի Թերեզ Լիզյոացին, որը Կաթոլիկ Սուրբ չորս կանանցից մեկն է պատմության մեջ, և որը արժանացել է Եկեղեցու դոկտորի կոչման:

1920- ծնվել է ամերիկացի նշանավոր ֆանտաստ գրող Այզեկ Ազիմովը։

1922 —Անկարայում պայմանագիր է կնքվել Թուրքիայի և Ուկրաինական ԽՍՀ-ի միջև:

1942 - Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ Ճապոնական զորքերը գրավել են Մանիլան։

1945 - Հակահիտլերյան խմբավորումը ռմբակոծել է Նյուրնբերգ քաղաքը (Գերմանիա)։

1959- ԽՍՀՄ-ը տիեզերք է ուղարկել Լուսնի հետազոտման առաջին միջտիեզերական ավտոմատ կայանքը` «Լունա-1»-ը։

1967 - Նախկին կինոդերասան և ապագա ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը երդվել է որպես Կալիֆոռնիայի նահանգապետ։

1976 – վախճանվել է գերմանացի ֆիզիկոս, քվանտային մեխանիկայի հիմնադիրներից մեկը հանդիսացող Վերներ Հայզենբերգը։

1992- Ռուսաստանում տեղի է ունեցել գների ազատականացում, սկսվել է Ռուսաստանի տնտեսության արմատական բարեփոխումը:

-Վրաստանում ընդդիմությունը տապալել է Զվիադ Գամսախուրդիայի իշխանությունը:

1998- Ռուսաստանում շրջանառության մեջ է մտցվել նոր ռուսական ռուբլին։

2020 —Նիդերլանդները պաշտոնապես հրաժարվել է Հոլլանդիա անվան օգտագործումից:

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular