ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԱՏՕ-ին Հայաստանը պետք է Էրդողանին սանձելու համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Svpressa.ru-ն գրում է, որ «ՆԱՏՕ-ի ընդլայնման եվրոպական կոմիտե» ոչ կառավարական ոչ առևտրային կազմակերպության նախագահ Գյունտեր Ֆելինգերը կոչ էր արել Երևանին միանալ դաշինքին։ «Կոչ եմ անում Հայաստանին միանալ ՆԱՏՕ-ին»,- գրել էր նա իր օգտահաշվում։ Հրապարակումն ուղղված էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Բացի այդ, Ֆեհլինգերը ուղերձում պիտակավորել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի օգտահաշիվը և ավելացրել «պաշտպանեք Հայաստանը» արտահայտությունը։

Տարածաշրջանային խնդիրների ինստիտուտի ղեկավար, ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի դոցենտ Դմիտրի Ժուրավլևի հետ զրույցում Svpressa.ru-ն փորձել է հասկանալ, թե ինչու է Հյուսիսատլանտյան դաշինքը, ինչպես ասում են, աչք դրել Հայաստանի վրա։

— Թուրքիան, իհարկե, ՆԱՏՕ-ի անդամ է, բայց համառ է։ Թուրքական բանակը մեծությամբ երկրորդն է դաշինքի բանակների շարքում, սակայն Էրդողանն իրեն համարում է անկախ առաջնորդ, նա և դաշինքից զենք է գնում և ընդհանրապես հանդես է գալիս որպես խուլիգան։ Այս պայմաններում ՆԱՏՕ-ի ազդեցությունը Հարավային Կովկասում, մեղմ ասած, բավականին թույլ է։ Ուստի Հայաստանը, որպես ՆԱՏՕ-ի անդամ, օգտակար է։

Ավելի ճիշտ դաշինքին Հայաստանը պետք կգա ոչ թե որպես անդամ, այլ որպես ՆԱՏՕ-ի մի կետ, որտեղ կարելի է զորք ունենալ, կամ ինչ-որ բան պահանջել Հայաստանի անունից։ Այսինքն, այնպես ինչպես Բալթյան երկրները, քանի որ ոչ ոք չի ակնկալում, որ էստոնական բանակը էական ազդեցություն կունենա Եվրոպայում ռազմական ուժերի հավասարակշռության վրա, բայց որպես ՆԱՏՕ-ի անդամ Էստոնիան նշանակում է, որ Բալթյան ափերը բացի ռուսականից, նաև ՆԱՏՕ-ական են։

Ավելին, ՆԱՏՕ-ի երթը դեպի Հարավային Կովկաս անհրաժեշտ է նաև Հնդկաստանից Եվրոպա ապրանքների համար հարավային միջանցքի սպասարակման համար, որը առանց Հարավային Կովկասի հնարավոր չէ անել, ուստի որոշակի երկիր է պետք, որպեսզի նա դառնա գործընթացի օպերատոր։

Այսօրվա Վրաստանը նման օպերատոր չի կարող լինել: Չնայած դա, իհարկե, ավելի լավ կլիներ, երկիրն ավելի հզոր է և ունի ափամերձ գիծ, ​​իսկ Հայաստանը ելք չունի դեպի ծով: Սակայն վրացիներն այսօր այնքան էլ չեն ցանկանում որևէ դաշինք մտնել։

Վրաստանի իշխանությունը շատ հավասարակշռված է, փորձում է չսրել հարաբերությունները ո՛չ ռուսների հետ, և ո՛չ էլ Արևմուտքի հետ, բայց և չի ցանկանում բռնել մեկի կողմը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է լուծվել Արևմուտքում, պատրաստ է արևմուտքի խոստումների անվան տակ ամեն ինչ անել, նույնիսկ հրաժարվել Ղարաբաղից։ Նա ինքն է խնդրում միանալ արևմտյան դաշինքներին։ Կարծում եմ, որ, իհարկե, նա կնախընտրեր անդամակցել Եվրամիությանը, բայց կարող է նաև անդամակցել ՆԱՏՕ-ին, քանի որ եթե նա մտնի դաշինք, ապա հարձակումը Հայաստանի վրա կնշանակի հարձակում ՆԱՏՕ-ի վրա, և, հետևաբար, նա կկարողանա Ադրբեջանի հետ այլ լեզվով խոսել:

«Svpressa.ru».- Այնուամենայնիվ, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է...

-Առայժմ այո...

«Svpressa.ru».- Իսկ ինքը Փաշինյանը վերջերս եկել էր Սանկտ Պետերբուրգ՝ ԵԱՏՄ գագաթնաժողովին...

- Բայց Հայաստանը ցուցադրաբար պաշտոնապես չեկավ ՀԱՊԿ հանդիպմանը։ Եթե ​​ՆԱՏՕ-ի անդամ դառնալու իրական հնարավորություն լինի, Փաշինյանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, դա հարց չէ: Այսինքն նա ՀԱՊԿ-ում է այնքան ժամանակ, քանի դեռ նրա հակառակորդները, որոնք իրեն չեն ներել Ղարաբաղը, կարող են գալ նրան տապալելու։ Նա անպայման այդ ժամանակ կհիշի, որ ինքը ՀԱՊԿ-ում է, և կպահանջի զորք մտցնել իրեն պաշտպանելու համար։

«Svpressa.ru».- Այսինքն նա փորձում է նստել երկու աթոռի վրա:

- Նա փորձում է տեխնիկապես աթոռից աթոռ տեղափոխվել, որպեսզի չհայտնվի մի իրավիճակում, երբ արդեն մի աթոռից վեր է կացել, բայց մյուսը դեռ չեն տվել։ Այն, որ ՀԱՊԿ-ից կանցնի ՆԱՏՕ, հարց չէ։ Հարցն այն է, թե ինչպես կարելի է այնպես անել, որ առավելագույնը քամես ՀԱՊԿ-ից և դեռ հետո էլ միանաս Հյուսիսատլանտյան դաշինքին։

 «Svpressa.ru».- Բայց նույնիսկ Գյունտեր Ֆեհլինգերը զգուշացրել է, որ Հայաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին շատ հեռավոր հեռանկար է։

-Այո, զուտ տեխնոլոգիական առումով դա երկար գործընթաց է...

«Svpressa.ru».- Կարելի՞ է հավատալ, որ Փաշինյանը կսկսի սակարկել Մոսկվայի հետ դաշինքի հրավերի շուրջ։

— Փաշինյանը ամեն դեպքում կսկսի սակարկել բոլորի հետ, եթե սակարկելու հնարավորություն լինի: Նա պարզապես նենգ մարդ է: Իհարկե, նա մեզ հետ սակարկելու է։ Բայց եթե մենք բավական միամիտ ենք հավատալու նրա խոստումներին, ապա ես շատ եմ ցավում Ռուսաստանի համար, քանի որ նա երբեք չի լինի մեր դաշնակիցը։ Նա կլինի Արեւմուտքի դաշնակիցը։ Խնդիրը մեկն է՝ ինչպե՞ս դառնալ Արևմուտքի դաշնակիցը։ Այժմ դա անհրաժեշտ է որոշակի տնտեսական և լոգիստիկ նախագծերի համար։ Բայց, մեծ հաշվով, Հայաստանը քչերին է պետք։ Ուստի Արեւմուտքի դաշնակիցը դառնալու համար նա ավելի հավանական է մեզ հետ խաղ խաղա։ Բայց, ի վերջո, փորձելու է անդամակցել ՆԱՏՕ-ին։

Կտանե՞ն նրան այնտեղ և որքա՞ն շուտ, դա հարց է։ Բայց նա ուզում է, նա իսկապես ուզում է: Նա ուղղակի եռում է անդամակցել ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը, որովհետև հույս ունի սուբսիդիաների, դոտացիաների վրա։ Ռուսներն ամեն դեպքում կօգնեն, այն էլ անվճար, իսկ Արևմուտքից ինչ-որ բան ստանալու համար պետք է աշխատես ցույց տալ քո հավատարմությունն ու լոյալությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular