ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շառլ Ազնավուր. «Հենց հանդիսատեսն է ստիպում ինձ մնալ երիտասարդ» (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

«Ես սիրում եմ իմ աշխատանքը, և ես սիրում եմ իմ հանդիսատեսին։ Այդ 2 բաները ամենակարևորն են արտիստի համար։

Անգամ եթե ես մի փոքր հոգնած եմ լինում, դա ինձ չի կանգնեցնում, ես պետք է առաջ շարժվեմ, գնամ ընդառաջ իմ հանդիսատեսին»,–այս մասին Մոսկվայում ապրլի 5–ին կայանալիք մենահամերգից առաջ կազմակերպված ասուլիսում ասել է աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը՝ հավելելով, որ հենց հանդիսատեսն է ստիպում իրեն առաջ շարժվել և մնալ երիտասարդ։
Նրա խոսքով՝ Մոսկվայում կայանալիք համերգին հանիսատեսի դատին հանձնելու է այն նույն երգացանկը, որով հանդես է գալիս աշխարհի տարբեր երկրներում, որևէ առանձնահատուկ և նոր բան ռուս հանդիսատեսի համար չի նախատեսվում։

Ինչ վերաբերում է իր կատարմամբ «Հավերժական սեր» («Вечная любовь») երգի ռուսական տարբերակին, Շառլ Ազնավուրն ասել է՝ թող անակնկալ մնա։


Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular