ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … գինու խցան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շատ տարիներ առաջ մարդկությունը հայտնաբերել է գինին: Մարդիկ միանգամից բարձր են գնահատեցին այդ ըմպելիքը և մտածել, թե ինչպես կարելի է այն պահել երկար ժամանակ: Գինու պահեստավորման ու տեղափոխման համար պահանջվել են անոթներ: Սկզբնապես օգտագործվել են բնական ծագման անոդթներ` կենդանիների ստամոքսներ, բուրդյուկներ (կաշվե պայուսակներ, որոնք պատրաստված են կենդանու ամբողջական  մորթուց): Որոշ ժամանակ անց սկսել են պատրաստել փայտե, կավե և մետաղական անոթներ գինու պահպանման համար: Եվ, իհարկե, որպեսզի գինին չփչանա, այդ անոթները պետք էր ինչ-որ կերպ փակվել: Որպես առաջին խցաններ օգտագործվել են սովորական փայտի կտորները: Դրանք տաշել և համապատասխանեցրել են անոթի պարանոցին: Հին հունական ամֆորաները ևս փակվելիս են եղել փայտի խցաններով: Ժամանակի ընթացքում մարդիկ նկատել են, որ հերմետիկ խցանված գինին պահպանվում է շատ ավելի երկար և միևնույն ժամանակ բարելավում է իր համը: Հին հունական առասպելները պատմում են, որ առևտրի և շահույթի աստված Հերմեսը ունակ էր կատարելապես խցանել անոթները: Հավանաբար դա է պատճառը, որ հին հույներին հաջողվել է իրականացնել այդ խմիչքի առևտուր և միաժամանակ  լավ եկամուտ ստանալ: Առաջին խցանները պատրաստել են փափուկ փայտանյութից, քանի որ այն ավելի հեշտ էր մշակել և խցանին տալ ցանկալի ձև և չափ: Սակայն, նման խցանները հերմետիկ չէին խցանում անոթը: Բացի այդ, նրանք արագորեն կլանում էին խոնավություն և աճում  չափերով և որպես արդյունք կոտրում անոթը: Դրանից խուսափելու համար խցանը զմռսում էին խեժով: Ժամանակի ընթացքում փյունիկացիները և հռոմեացիները սկսել են որպես խցանանյութ օգտագործել խցանային կաղնու կեղևը: Ֆրանսիացի հայտնի վանական Պիեռ Պերինյոնը, որի անունով հետագայում անվանվել է ամբողջ աշխարհում հանրահայտ շամպայնի մի տեսակ,  բազմիցս փորձել է գինու խցանման տարբեր եղանակներ ստեղծել: Կոնուսաձև խցանը եղել է ամենատարածվածը, քանի որ այն կարելի է դնել  գրեթե ցանկացած ձևով գինու անոթի գլխին: Ավելին, նման խցանը հանելը շատ հեշտ էր: 17-րդ դարի սկզբից սկսել են արտադրել ապակե շշեր, որոնց ավելի հեշտ էր հերմնետիկ խցանել: Խցանը իր ներկայիս ժամանակակից գլանի ձևը ձեռք է բերել միայն խցանահանի հայտնաբերումից հետո: Այդ ժամանակվանից սկսած, գինու շիշը խցանելիս խցանները սկսել են խորացնել շշի պարանոցի մեջ: Այդ մեթոդը ճանաչվել է լավագույնը, բացի այդ, խնդիրներ չեն առաջացել շիշը բացելիս: 19-րդ դարից սկսած, խցաններ սկսել են արտադրել արդյունաբերական մասշտաբով: Խցանային կաղնու կեղևը մինչ օրս էլ մնում է գինու խցանի լավագույն նյութ: Այս բույսի հայրենիքը համարվում է Եվրոպայի հարավ-արևմտյան հատվածը, սակայն խցաններ ստանալու նպատակով այն սկսել են աճեցնել Միջերկրածովյան շատ երկրներում: Առաջին հայացքից թվում է թե խցանի արտադրության գործընթացը բավականին պարզ է, բայց դա այդպես չէ:  Իրականում կան շատ նրբություններ և նյուանսներ:  Որպեսզի կաղնին վերածվի խցանի, անհարժեշտ է, որ այդ ծառը  առնվազը  տասնհինգ տարի աճի: Դրան ավելանում է ևս իննը տարի, քանի որ առաջին հանած կեղևը  անհնար է օգտագործվել, իսկ հաջորդ կեղևը աճում է հենց այդքան ժամանակում: Հայտնի է, որ կաղնին ապրում է շուրջ 170-200 տարի, բայց այնուամենայնիվ, այս ընթացքում հնարավոր է կտրել ծառի կեղևը միայն տասնվեց անգամ:

Нет описания.

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular