ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում բախվել են Нива-ն ու Opel-ը․ վերջինը բախվել է ծառին և գլխիվայր հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Գարեգին Նժդեհ փողոցում բախվել են Երևանի բնակիչ 30-ամյա Հրանտ Թադևոսյանի վարած ВАЗ 2121 մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Հարութ Խաչատրյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա գլխիվայր շրջվել ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայույթան Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավարությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արտակ Մանուկյանն ու կրտսեր պարեկ Արթուր Թևոսյանը։Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ, սակայն Opel-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, հետևաբար ավտոմեքենա վարելու իրավունքի չի ունեցել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular